Յակուտսկում զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայերի և տեղի բնակիչների միջև

Յակուտսկում զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայերի և տեղի բնակիչների միջև

PanARMENIAN.Net - Յակուտսկի «Եվրոպա» զվարճանքի կենտրոնում կռիվ է տեղի ունեցել Հայաստանի քաղաքացիների և տեղի բնակիչների միջև:

Ինչպես հաղորդում է SakhaPress.ru-ն, զվարճանքի կենտրոնում հանգստանում էին հինգ հայեր (եղբայրներ): Հունիսի 11-ի վաղ առավոտյան տեղի բնակիչները` թվով 10-15 հոգի, վիճաբանություն են սկսել ՀՀ քաղաքացիների հետ, որը հետո զանգվածային կռվի է վերածվել:

Կռիվը բորբոքվել է «Եվրոպա» զվարճանքի կենտրոնում, այնուհետև շարունակվել փողոցում: Այդ միջոցին մեքենայում եղբայրների հայրն էր, ում ձեռքին տրավմատիկ ատրճանակ կար: Տեսնելով, որ իր որդիներին ծեծի են ենթարկում, նա դուրս է նետվել մեքենայից և օդ կրակել: Սակայն դա չի կանգնեցրել կռվարարներին: Մի քանի հոգի հարձակվել են նրա վրա, և նա ստիպված է եղել թիրախային կրակ բացել:

Արդյունքում եղբայրների վրա հարձակվածներից հինգ հոգի թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ այս գործով քննչական միջոցառումներ են իրականացվում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---