Գայի արձանի մոտ գտնվող այգում Նանսենի անվան թանգարան են կառուցում![]() 16 հունիսի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է, որ կառուցապատում են Նոր Նորքի առաջին զանգվածի Գայի արձանի հարևանությամբ գտնվող այգին։ Իսկ թաղամասի բնակիչներն էլ հավաստիացնում են, որ այգում շինարարութուն է սկսվել ու ծածկված է այգու մարդաշատ հատվածը։ PanARMENIAN.Net ի թղթակիցը քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից տեղեկացավ, որ կառուցապատման աշխատանքներն այնտեղ օրինական են, քաղաքապետարանը տարեսկզբին թույլտվություն է տվել այդ հատվածում Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամին կառուցելու Նանսենի անվան թանգարան։ «Քաղաքաշինական խորհրդում այդ հարցը քննարկվել է, ստացել է խորհրդի դրական եզրակացությունը, ճարտարապետների և բոլոր շահագրգիռ կողմերից որևէ առարկություն չի եղել, քանի որ այդ հատվածում Նանսենի անվան փողոցն է։ Այդտեղ լինելու է շատ փոքր թանգարան. մեծ կառույց չի լինելու, որ մտահոգության տեղիք տա, ավելին, եթե այնտեղ նմանատիպ կառույց լինի մշակութային բաղադրիչով ավելի շատ այցելունների կներգրավի ։ Տարածքը, բնականաբար, նաև կբարեկարգվի և կանաչապատումը ևս կարվի պատշաճ կերպով»,–ասաց Գևորգյանը։ Նրա համոզմամբ, թանգարանի կառուցման ժամանակ այգու որևէ կանաչ հատված չի վնասվի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |