«Հրապարակ». «Կենտրոնում» ներկայացրել են նոր տնօրենին![]() 23 հունիսի 2012 - 10:04 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ օրերս «Կենտրոն» հեռուստաընկերությունում ժողով է եղել, որի ընթացքում կոլեկտիվին ներկայացրել են նոր գործադիր տնօրենին։ «Հայտարարվել է, որ Սերգեյ Ադումյանը մի քիչ հոգնել է, նրան աշխատանքից չեն ազատում, բայց թող հանգստանա։ Միաժամանակ աշխատողներին հրահանգվել է, որ որևէ հարցով չդիմեն։ Տնօրենի ընդարձակ աշխատասենյակից, որը գտնվում է երկրորդ հարկում, նրան տեղափոխել են ներքևի հարկի նեղլիկ սենյակներից մեկը։ Ավելի վաղ հեռուստաընկերության սեփականատիրոջ հրահանգով ստուգվել է բուֆետը, որն աշխատեցնում էր Ադումյանի աներորդին` Տիգրան անունով։ Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ այն վնասով է աշխատում։ Տիգրանին ևս ազատել են։ Այս տեղեկությունները ստացանք հեռուստատեսության խոհանոցին մոտ կանգնած անձանցից։ Աշխատողները հիշում են Սերգեյի Նոնա անունով քարտուղարուհուն, որին Սերգեյն անսահաման իշխանություն էր տվել, ապա քարտուղարուհուց դարձրել փոխտնօրեն։ Նա ևս ազատված է աշխատանքից»–գրում է թերթը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |