«ՉԻ». Սփյուռքահայերը շտապում են «ջրի» գնով վաճառել «Հարսնաքարի» մոտ գտնվող իրենց տները![]() 23 հունիսի 2012 - 10:34 AMT PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ իրենց աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ–ում տարիներ շարունակ հաստատված սփյուռքահայերից շատերն այս օրերին ծեծում են մի շարք անշարժ գույքերի գործակալությունների դռները։ «Բանն այն է, որ նրանից ոմանք շուտափույթ կերպով ուզում են վաճառել ՀՀ–ում ձեռք բերած իրենց էլիտար բնակարանները, իսկ մի մասն էլ օր առաջ փորձում է ազատվել Սևանի ափամերձ տարածքներում ձեռք բերած հողատարածքներից։ Նույնիսկ լուրեր են պտտվում այն մասին, որ նրանցից շատերը «ջրի» գնով մտադիր են վաճառել հատկապես «Հարսնաքարի» տարածքում ժամանակին ձեռք բերած իրենց առանձնատները` գերադասելով հեռու մնալ հազար ու մի տեսակ փորձություններից։ Ի դեպ, Սևանի հարակց տարածքում իրենց առանձնատները վաճառելու մտադրություն ունեն նաև ներկա և նախկին պետական ու տեղական չինովնիկները, որոնց կապիտալների հետ կապված առք ու վաճառքի հարցերը այս օրերին լուծում են վերջիններիս ազգականներն ու խնամիները։ Խոսակցություններ են գնում նաև այն մասին, որ չի բացառվում` այստեղից իրենց ունեցած առանձնատներից ձեռք քաշեն նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն ու ՕԵԿ–ական նախկին նախարար Մանուկ Վարդանյանը»,–գրում է թերթը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |