Իջևանի ռեստորաններից մեկում սպանություն է տեղի ունեցել

Իջևանի ռեստորաններից մեկում սպանություն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում երեկ` ժամը 23.40-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Խորեն Հովհաննիսյանի դիակը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին` ժամը 22.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Հունան Թ.-ն, 1983 թ. ծնված Հայկ Ղ.-ն, 1973 թ. ծնված Աշոտ Ք.-ն, 1979 թ. ծնված Մարատ Խ.-ն և Խ. Հովհաննիսյանը Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող ռեստորանում մասնակցել են խնջույքի, որի ընթացքում, Հունան Թ.-ն վիճաբանել է Խ. Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել նրան և կրծքավանդակի ձախ մասում պատճառել վնասվածք, ինչի հետևանքով Խ.Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Հունան Թ.-ն ձերբակալված է:Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news