Նոր Խարբերդում եղբայրը դանակահարել և սպանել է քրոջը

Նոր Խարբերդում եղբայրը դանակահարել և սպանել է քրոջը

PanARMENIAN.Net - Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Շենգավիթի բաժնում հունիսի 29-ին` ժամը 18.25-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ «Նոր Խարբերդ» Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը եղբայրը սպանել է քրոջը:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1963 թ. ծնված Ռոմիկ Հովհաննիսյանը նույն օրը, ժամը 17.00-ին, հիշյալ փողոցի թիվ 18 տանը խոհանոցային դանակով մոտ 20 հարված է հասցրել քրոջը՝ 1962 թ. ծնված Մարգարիտ Հովհաննիսյանին, ինչի հետևանքով նա մահացել է:

Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, Ռոմիկ Հովհաննիսյանը Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---