Ս. Շաքարյանց. Ֆրանսիայի նախագահը կարող է չկատարել Ցեղասպանության հարցում իր նախընտրական խոստումները![]() 9 հուլիսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Վերջին երկու շաբաթում Թուրքիան ու Ֆրանսիան մերձեցման բազմաթիվ փորձեր են կատարում, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանը տարեսկզբին օրինագիծ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, իսկ Թուրքիան բողոք հայտնեց դրա դեմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ փորձագետի, պետք չէ ակնկալել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի առաջիկա օրակարգում: «Ֆրանսիայի նախագահը կարող է չկատարել Ցեղասպանության հարցում իր նախընտրական խոստումները, քանի որ նախընտրական շրջանն արդեն ետևում է»,-ասել է Շաքարյանցը: Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին տարածաշրջան՝ քաղաքագետն ասաց, որ նա կարևորեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շարունակությունը: Դրան հակառակ, ըստ Շաքարյանցի, Թուրքիան նախապայման է դնում ղարաբաղյան կարգավորումը, ինչը էապես սխալ մոտեցում է: Partner news Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Partner news |