«Ոսկե ծիրանի» շրջանակներում Երևանում բացվել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը 9 հուլիսի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր`հուլիսի 9-ին Երևանում բացվեց «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը: «Արդեն ունենք հինգ ֆիլմ, մի քանիսը դեռ ընթացքի մեջ են: Նիկոլ Բեզչյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա կինոփառատոնում: Այս աշխատանքներն ունեն արդյունքներ, և համագործակցությունն իր պտուղներն է տալիս: Քաղաքականությունն, իհարկե, առնչվում է մեր աշխատանքների հետ, բայց մենք դրա վրա չենք կենտրոնանում և անում ենք մեր գործը»,-ներկաներին ողջույնի խոսքում ասաց «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության ներկայացուցչուհի Չիգդեմ Մաթերը: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը կինոփառատոնի և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև կինոյի ոլորտում: Այդ ծրագրի շրջանակներում մի քանի համատեղ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացվել են լայն հասարակությանը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև Գերմանիայում, Ամերիկայի Միացիալ Նահանգներում և այլուր: Աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են փետրվարի կեսից: Հայտերի ընդունման հայտարարությունը տարածվել էր ցանցով: Մինչև ապրիլի սկիզբը 25 կարճամետրաժ, վավերագրական և լիամետրաժ խաղարկային ժանրերի հայտ է ընդունվել: Այդուհետ հայ և թուրք կինոմասնագետներից բաղկացած նախընտրական հանձնաժողովն ընտրեց 10 կինոնախագիծ` յուրաքանչյուր երկրից 5-ը: Լավագույն կինոնախագծին կտրամադրվի 10.000 դոլար գումար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |