Աբովյան փողոցում շինարակական աշխատանքներ են ընթանում, իսկ քաղաքապետարանում տեղյակ չեն

Աբովյան փողոցում շինարակական աշխատանքներ են ընթանում, իսկ քաղաքապետարանում տեղյակ չեն

PanARMENIAN.Net - Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն իր Facebook-յան էջում գրում է, որ

Աբովյան փողոցում ապամոնտաժված տաղավարների տեղում այս պահին կրկին շինարարություն է ընթանում։ «Այս պահին ակտիվորեն աշխատում է շինարարական տեխնիկան, ծառերի կողքին անհայտ պատճառներով և անհայտ թույլտվություններով կատարվում են հողաշինարարական աշխատանքներ։ Փորվող փոսորակը վնասում է մայթի հաստաբուն ծառերի արմատները»,- իր գրառման մեջ նշում է Սուխուդյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ տեղյակ չէ շինարարական աշխատանքներից, նոր է տեղեկանում ու կփորձի ճշտել:

Նշենք, որ դեռևս մայիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարանի կամ որևէ այլ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում.

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---