Աբովյան փողոցում շինարարական աշխատանքները կասեցված են, կազմվել է արձանագրություն![]() PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում այսօր հաղորդագրություն էր տարածվել, որ Աբովյան 19 շենքի մոտ, նախկին տաղավարներից մեկի վայրում շինարարական աշխատաքներ են ընթանում: Դեպքի վայր ժամանած PanARMENIAN.Net ի թղթակիցը հայտնել էր, որ շինարարները առանց շինարարության մասին համապատասխան ցուցանակի և առանց շինարարական թույլտվության էքսկավատորով հասցրել են մեծ փոս փորել` վնասելով կողքի ծառերի արմատները: Շինարարության պատասխանատուն լրագրողներին ասաց, որ շինարարությունն իրականացնում է «ՍահակյանՇին» ընկերությունը, որը նախատեսում է այդ տարածքում սրճարան կառուցել: Շինարարության պատասխանատուն շինարարության թույլտվության մասին փաստաթուղթը այդպես էլ ցույց չտվեց: Քիչ անց շինարարության վայրից դուրս բերվեց էքսկավատորը, շինարարությունը կասեցվեց: Դեպքի վայր ժամանած Թեղուտի ակտիվիստ Լևոն Գալստյանի ահազանգով ժամանել էին ոստիկանության աշխատակիցները, ովքեր համոզվելով, որ շինարարությունն իրականացնելու համար որևէ թույլտվություն չկա, կազմեցին համապատասխան արձանագրություն, որը պետք է ուղարկվի քաղաքապետարան: Այս պահին Աբովյան 19 հասցեում շինարարական աշխատանքները կասեցված են, տարածքը ծածկված է, իսկ դեպքի վայր ժամանած ակտիվիստները ծածկի վրա արդեն հասցրել են պաստառներ փակցնել` «Տարոն Մարգարյան սիրուն չէ», «Հանրային տարածքը բռնազավթվում է» գրություններով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |