«Ժողովուրդ». Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում

«Ժողովուրդ». Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում

PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Վաղ առավոտյան Թեհրան-Երևան-Լոնդոն տարանցիկ չվերթի ուղևորներից մեկն իրեն անկարգ է պահել, աղմկել է, խանգարել ուղևորներին ու չի ենթարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս ստիպված են եղել դիմել ՀՀ ոստիկանությանը: Արդյունքում հասարակական կարգը խանգարող քաղաքացուն ՀՀ իրավապահները բերման են ենթարկել ոստիկանության բաժին`պարզելու, թե ինչն է նրա անհասկանալի վարմունքի պատճառը:

Թերթի աղբյուրների հաղորդմամբ` տղամարդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Թերթը փորձել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկանալ, թե որն է եղել օտարերկրացու անկարգության պատճառը: ՀԿԼՎ-ից միայն հաստատել են թերթի տեղեկությունը` հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---