«Ժողովուրդ». Կառավարությունից հրահանգ է իջեցվել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան Հայաստանում![]() 18 հուլիսի 2012 - 09:57 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-գրում է, որ այս օրերին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժում է (կամ առնվազն հետաձգում) քաղաքացիներին, այդ թվում և երեխաներին նոր անձնագրեր տրամադրելու հայտերը: Տեղում պատճառաբանում են, թե չկան բավարար թվով նոր անձնագրեր: Սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հատկապես փոքր երեխաներին անձնագրեր չտալու հրահանգ իջեցվել է կառավարությունից, որպեսզի ծնողները նրանց չկարողանան ՀՀ-ից դուրս բերել: Հայտնի է, որ այս սեզոնին նման անձնագրեր հարկավոր են Հայաստանից դուրս հանգստի մեկնելու համար: Մինչդեռ կառավարությունից հրահանգ է իջեցվել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան ոչ թե արտերկրում, որտեղ անհամեմատ էժան է ու հարմարավետ, այլ Հայաստանում: Այլ կերպ ասած'անուղղակի կերպով մարդկանց մղում են ՀՀ-ում ռեժիմի ներկայացուցիչներին պատկանող հանգստավայրերում աստղաբաշխական գումարներ ծախսելու: Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, հերքել են այս լուրերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |