ՀՀ նախագահի նոր կայքը ինտեգրված է սոցիալական ցանցերին

ՀՀ նախագահի նոր կայքը ինտեգրված է սոցիալական ցանցերին

PanARMENIAN.Net - Այսօրվանից գործում է ՀՀ նախագահի ինտերնետային պաշտոնական նոր կայքը www.president.am հասցեով:

Կայքը պատրաստել է Helix ընկերությունը: Ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ կայքը հիմնականում դիզայնի և ադմինիստրատիվ հարցերով է փոփոխություններ կրել:

«Նոր կայքում ներկայացված են նախագահի և հանրապետական,և միջազգային այցերը, կա բաժին, որը ներակայցնում է նստավայրի մասին ինֆորմացիա` լուսանկարներ ու պատմությամբ, կա առանձին տեսանյութերի բաժին, կայքը ինտերգրացված է սոցիալական ցանցերին»,-նշեց Helix-ի տնօրենը:

Արամ Մխիթարյանը նշեց նաև, որ արված է այնպես, որ նոր կայքը հնարավորինս համապատասխանի Ինֆորմացիայի ազատության մասին օրենքին, ինչպես նաև նոր քայլեր են արվել կայքի պաշտպանությունը ապահովելու համար, կայքը գտնվում է ԱԱԾ պատշտպանության ներքո:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---