«Ժողովուրդ». Անահիտ Բախշյանը օգոստոսից կլինի կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը![]() 26 հուլիսի 2012 - 09:51 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը օգոստոսի 6-ից կաշխատի ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում որպես փոխտնօրեն: Տիկին Բախշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, որից մի հատված թերթը ներկայացնում է ստորև, վստահեցրել է, որ ինքը շարունակելու է իր օբյեկտիվ կեցվածքը` քննադատելով բոլոր արատավոր երեւույթները, և պաշտոնն այդտեղ կապ չունի: -Տիկին Բախշյան, ինչպե՞ս համաձայնեցիք ընդունել այդ պաշտոնը, այն դեպքում, երբ տակավին վերջերս Աժ ընդդիմադիր պատգամավորներից մեկն էիք, և այժմ էլ` ընդդիմադիր համարվող քաղաքական ուժի անդամ: -Տարօրինակ է, որ նման հարց եք ինձ տալիս: Ես գնում եմ նախ իմ ցանկությամբ և շատ ուրախ եմ, որ այդ պաշտոնն են առաջարկել, ես համոզված եմ, որ ամեն մի պաշտոն գեղեցիկ է իր պաշտոնավարողով, դա վերաբերվում է նախագահից մինչև չգիտեմ ով: Ինձ այդ պաշտոնն առաջարկվել էր հունիսի սկզբին պարոն Աշոտյանի կողմից, ես ասել էի, որ կմտածեմ: Ես մտածեցի, ուսումնասիրեցի, չնայած որպես կրթության ոլորտի մարդ` գիտեի, թե ինչ պետք է անեմ: Բայց, այնուամենայնիվ այսպես ասած` «մուշտարու» աչքով ուսումնասիրեցի այդ գործունեությունը, խնդիրները, որոնք առկա են կրթության ոլորտում, որոնք ես թե՛ տնօրեն եղած ժամանակս, թե´ անցած 5 տարիներին որպես պատգամավոր շոշափել և փորձել էի այդ ամենի լուծումը գտնել: Ես կարծում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կարող եմ և´ տեղում ուսումնասիրել, և´ լուծումներ առաջարկել իմ գործընկերներին: Իներցիան շատ է, պետք է այդ իներտ վիճակից դուրս գալ: -Կուսակցության հետ քննարկե՞լ եք Ձեր որոշումը, «Ժառանգություն»-ում կո՞ղմ էին, որ Դուք այդ պաշտոնը ստանձնեք: -Դա իմ որոշումն էր, և ես բոլորովին այդ պարտավորությունը չունեմ, որ քննարկեմ, դա քաղաքական պաշտոն չէ, իմ մասնագիտական ոլորտին վերաբերող առաջարկ է, որը ես ընդունեցի: Բայց այդքանից հետո ես նախապես մեր «Ժառանգության» գործընկերների և մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այո', խոսել և ասել էի, որ սիրով կընդունեմ, եթե նման առաջարկներ լինեն: Դա դեռ նոր-նոր այն ժամանակներն էին, երբ ես արդեն Աժ պատգամավոր չէի: Ես ասել էի, որ պետք է աշխատեմ կրթության ոլորտում: Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |