Ապրիլի 5-ից լուսաթափանցելիության 2-րդ և ամեն հաջորդ խախտման համար 29,000 դրամ տուգանք կգանձվի 3 ապրիլի 2024 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ից սկսած՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն, այսինքն՝ 1 տարվա ընթացքում երկրորդ և հաջորդ անգամ խախտելու համար նախատեսվելու է տուգանք 29,000 դրամի չափով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։ Տուգանքից բացի, նաև 2 միավոր կհանվի, հայտնում է Aysor.am-ը։ «Մեր հորդորն ու խնդրանքն է մեր վարորդներին, ովքեր դեռևս չեն մաքրել իրենց տրանսպորտային միջոցների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ը դա անեն, որպեսզի հետագայում չունենք խնդիրներ»,-ասել է Չիլինգարյանը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |