Հուլիսի 17-21-ը բնապահպանական տեսչությունը 1,01 մլն դրամ գումարի չափով տուգանքներ է իրականացրել

Հուլիսի 17-21-ը բնապահպանական տեսչությունը 1,01 մլն դրամ գումարի չափով տուգանքներ է իրականացրել

PanARMENIAN.Net - 2012 թվականի հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 540,1 հազ. դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից, բուսական աշխարհի պահպանության ոլորտում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 34,6 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 505,5 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի ՏԲ կողմից կայացվել է 100 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1,01 մլն դրամի գումար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---