«Անելիք Բանկը» նշում է իր 22-ամյակը 1 օգոստոսի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990 թ. Օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` որպես «Անելիք» փայատիրական առևտրային բանկ: 1996 թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը վերակազմավորվել և մինչև 2007թ.-ի հուլիս ամիսը գործել է որպես «Անելիք Բանկ» ՍՊԸ, իսկ այժմ` որպես «Անելիք Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ունվերսալ առևտրային Բանկ է, որը մատուցում է ժամանակակից բանկային ծառայություններ, որոնց ցանկը մշտապես ընդլայնվում և համապատասխանեցվում է ժամանակի պահանջներին, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: «22 տարի գործելով ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայում, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով արդեն իսկ ձևավորված ավանդույթներին և որդեգրած ռազմավարությանը, շարունակում է պահպանել իր ուրույն դիրքը բանկային համակարգում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը |