Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների հուլիս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները![]() 14 օգոստոսի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հուլիս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրվել են Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ավան, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում։ Քաղաքապետն անթույլատրելի է համարել առկա թերացումները և հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում վերացնել դրանք։ Միաժամանակ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել պարտավորություններից խուսափող ընկերություններին և բնակիչներին օրինական դաշտ բերելու և այդ մասով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։ Կարևորելով մայրաքաղաքում իրականացվող բարեկարգման և կանչապատման աշխատանքները` քաղաքապետը ընդգծել է, որ աշխատանքները պետք է շարունակական բնույթ կրեն։ Այս ոլորտում ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Նուբարաշեն վարչական շրջանում: Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և անել հնարավորը` առավելագույն արդյունքներ ապահովելու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |