Հայատանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայատանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` օգոստոսի 14-ին ժամը 18:02-ին, գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 20 կմ դեպի արևմուտք:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:

Իսկ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա, ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Օգոստոսի 11-ին երկրաշարժ տեղի էր ունեցել պարսկական Ահար քաղաքում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 9 բալ, և կան փլուզումներ: Ըստ վերջին տվյալների, մահացել է 300 մարդ և մոտ 2000 վիրավորվել են: Հայաստանում այդ երկրաշարժի առավելագույն ուժգնությունը եղել էր 4 բալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---