Տեղի է ունեցել հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությունը![]() 14 օգոստոսի 2012 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Ռումինական Ակադեմիայի Մեծ սրահում տեղի է ունեցել հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությունը` նվիրված Սուչավա քաղաքի մոտ գտնվող Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակին և այդ կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական այցելությանը: Հանդիսության պատվո հյուրերն էին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը: Կաթողիկոսին ուղեկցում էին Ռումինիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ Արևելյան թեմի, Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի, Բուլղարիայի թեմակալ առաջնորդները: Ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական Ակադեմիայի անդամներ, պետքարտուղարներ, դեսպաններ, գիտության ու մշակույթի գործիչներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ: «Համատեղ դրոշմանիշի վրա պատկերված վանքը ևս մեկ վկայությունն է հայ եւ ռումին ժողովուրդների երկարատեւ համերաշխ գոյակցության: Ավանդությունը պատմում է, թե 500 տարի առաջ մոլդովացի հայ առեւտրականներ Դոն-Ավագ եղբայրները դեպի Բուդապեշտ իրենց առեւտրական ճանապարհին` Սուչավայի մոտ մի բլուրի վրա, կառուցեցին Սբ. Աստվածածնին նվիրված մի վանք, որը հետագայում նշանավոր էր դառնալու իր զորությամբ: Հաճկատար վանքն այսօր ուխտատեղի է ոչ միայն Ռումինիայի եւ շրջակա երկրների հայերի, այլև հազարավոր տեղացիների համար, որոնք այդ վանքի հետ են կապում իրենց փափագների կատարումը»,- նշել է Գասպարյանը: Համատեղ դրոշմանիշը իրականացրել են «Ռոմֆիլատելիա» ընկերությունը եւ «Հայփոստ» ՓԲԸ` Ռումինիայում Հայաստանի դեսպանության գործուն աջակցությամբ: Դրոշմանիշը, որի վրա պատկերված է Ռումինիայում գտնվող Հաճկատար վանքը` «Հայկական վանք Հաճկատար. 1512-2012» մակագրությամբ, երկու երկրներում պաշտոնապես շրջանառության մեջ է մտել օգոստոսի 11-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |