Սոցիոլոգ. Կուսակցությունների մեծ մասը Երևանում գործող խմբավորումներ են և չեն աշխատում համայնքների հետ![]() 16 օգոստոսի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի` հայաստանյան կուսակցություններից միայն ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն են աշխատանքներ տանում համայքների հետ: Մյուս քաղաքական ուժերին Ադիբեկյանը որակեց որպես Երևանում գործող քաղաքական խմբավորումներ, ոչ թե կուսակցություններ. «Եթե այդ կուսակցությունները ռեսուրսներ ունենային, կմասնակցեին ՏԻՄ ընտրություններին. նրանք չունեն համապատասխան կուսակցական ռեսուրս, դրա համար էլ լուրջ չեն վերաբերում ՏԻՄ ընտրություններին»: Ըստ սոցիոլոգի` ՏԻՄ ընտրությունները կուսակցությունների համար կարող են շատ լավ սոցիալական հենք ստեղծել մյուս ընտություններին հաջողելու համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադիբեկյանը նշեց նաև, որ որ իշխող ՀՀԿ կուսակցության առաջադրած 632 թեկնածուներից, կուսակցությունն աջակցելու է միայն 224-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |