2012-ի առաջին կիսամյակի ընթացքում երևանյան փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը 3,7 տոկոսով պակաս արտադրանք է տվել

2012-ի առաջին կիսամյակի ընթացքում երևանյան փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը 3,7 տոկոսով պակաս արտադրանք է տվել

PanARMENIAN.Net - 2012 առաջին կիսամյակին Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը ՌՈՒՍԱԼ միացյալ ընկերության կազմում է, թողարկեց 12630,1 տոննա արտադրանք, ինչը 3.7% պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Արտադրության որոշ կրճատումը կապված է անցած ձմեռ սևծովյան այն նավահանգիստներում հաստատված եղանակային արտակարգ պայմանների հետ, որոնց միջոցով ԱՐՄԵՆԱԼ-ին հումք է առաքվում ՌՈՒՍԱԼ-ի գործարաններից: Ինչպես հայտնի է, աննախադեպ սառնամանիքների պատճառով երկարաժամկետ ընդհատվել էր ծովագնացությունը Նովոռոսիյսկ-Փոթի և Նովոռոսիյսկ-Բաթումի ուղղություններով:

ԱՐՄԵՆԱԼ-ն անկասելի կատարում է պետության առջև ստանձնած պարտավորությունները և հաջողությամբ իրականացնում է ներքին սոցիալական ծրագրերը: ՀՀ պետեկամուտների Հարկային ծառայության տվյալներով, 2012 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետբյուջե վճարվել է 672,85 մլն դրամ, որը 11,1% ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից: Պարտադիր սոցիալական ապահովագրությանը կատարված վճարումներն աճել են 12,0% և հասել 137,85 մլն դրամի, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

2012 թ. առաջին կիսամյակում գործարանի միջին աշխատավարձը ավելացել է 5% և կազմել 262 105 դրամ: Աշխատավարձի ինդեքսավորման նպատակով ԱՐՄԵՆԱԼ-ի անձնակազմին հունվար-հունիս ամիսներին վճարվել է 20 հազար դոլարից ավելի (2011 թ. առաջին կիսամյակում աշխատավարձը չի ինդեքսավորվել): Ընթացիկ ժամանակահատվածում դոտացիոն անվճար սննդի կազմակերպման համար հատկացվել է 147 հազար դոլար, որը 2,55 անգամ ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը:

ՍԱՅԱՆԱԼ,«Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---