Ատոմակայանի աշխատողները դժգոհում են « Կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքից![]() 31 օգոստոսի 2012 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը և փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի մի խումբ աշխատողների խնդրանքով հանդիպել են նրանց հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից: Հանդիպման ժամանակ ատոմակայանի աշխատակիցները, ովքեր աշխատել և այժմ էլ աշխատում են առողջության համար առանձնապես ծանր և վնասակար պայմաններում, իրենց մտահոգությունն են հայտնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 1996թ. հունվարի 1-ին, ուժը կորցրել է 2003թ. ապրիլի 10-ին) կիրառման առնչությամբ: Ըստ նշված օրենքի 30-րդ հոդվածի` այն քաղաքացիները, ովքեր աշխատել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում, կենսաթոշակի անցնելիս նրանց աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկվում էր 1.5 անգամ: Իսկ 2003թ. ապրիլի 10-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը 1.5 անգամ հաշվարկելու մասին դրույթ սահմանված չի եղել: Ինչի պատճառով 2003թ. ապրիլի 10-ից հետո կենսաթոշակի անցած աշխատակիցների մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվել է որպես մեկ տարվա ստաժ: Հանդիպման վերջում խմբակցության ղեկավարը, ներկաներին տեղեկացրել է, որ հիշյալ հարցի առնչությամբ խմբակցությունն արդեն գրավոր դիմել է պատկան մարմիններին և միաժամանակ հավաստիացրել է, որ իրենք հետամուտ են լինելու հարցի արդարացի և օբյեկտիվ լուծմանը: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |