Էս ե՞րբ ու որտե՞ղ մեծացավ էս անսեր սերունդը

Էս ե՞րբ ու որտե՞ղ մեծացավ էս անսեր սերունդը

PanARMENIAN.Net - Լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ ժպտացող հայ զինվորների դիմանկարներով 20 մեծադիր պաստառներ էին փակցվել Խաչատուր Աբովյանի արձանին հարող տարածքում և Աբովյան - Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Այսօր անհայտ անձինք գնացել ու պատռել են ժպտացող զինվորների պաստառների մի մասը: Այդ նկարները վերջին մեկ-երկու օրվա ընթացքում այնքան դրական էմոցիա էին տարածել սոցիալական ցանցերում, որ մտածում ես՝ մարդ պետք է ուղղակի ատելությամբ լցված լինի նման բան անելու համար:

Ուղիղ մեկ շաբաթ է՝ մենք միջազգային հանրությանը փորձում ենք ինչ-որ բան ապացուցել, ապացուցել, թե ով է ադրբեջանցին, թե ինչքան ստոր ու վայրի է նա: Հիմա հարց: Ինչո՞վ են այդ նկարները պատռող «կերպարները» տարբերվում ադրբեջանցիներից: Սեփական երկրում սեփական զինվորը ժպտալ չի՞ կարող: Մենք էտ ժպիտը տեսնելու իրավունք չունե՞նք:

Էտ «քաջագործները» վաղը, մյուս օրը բանակ են գնալու ու բանակում էլ են իրենց նույն կերպ պահելու, ու եթե որևէ մեկը համարձակվի դրանց կարգի հրավիրել, կստացվի , որ բանակում «նեղում են տղերքին»:

Սա սովորական խուլիգանություն չի, սա ատելություն է ինքդ քո հանդեպ:

Էս ե՞րբ ու որտե՞ղ մեծացավ էս անսեր սերունդը: Էդ զինվորը ձեր քունն է հսկում, էդ զինվորը 2 տարի կարոտում է, մրսում ՝դիրքերում կանգնած: Էդ զինվորը ժպտալու իրավունք ունի:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---