Ախթամարի Սուրբ Խաչ տաճարում պատարագ է մատուցվել![]() 9 սեպտեմբերի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Վանում` Ախթամար կղզու Սուրբ Խաչ տաճարում, տեղի է ունեցել ամենամյա պատարագ: Այն մատուցել է Կոստանդնուպոլսի պատրիարք Արամ Ատեշյանը: Վանի նահանգապետը և Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը տրամադրել են 20 կատերներ, որոնցով ցանկացողները կարող էին հասնել կղզուն: Ներգրավված են եղել նաև ոստիկանության ուժերն ու շտապ օգնության բրիգադներ: Վերականգնված տաճարում 95 տարվա ընթացքում առաջին պատարագը մատուցվել է 2010թ սեպտեմբերի 19, իսկ սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի առավոտյան եկեղեցու վրա խաչ է տեղադրվել: Տաճարն այժմ գործում է իբրև թանգարան, ինչպես և վերականգնված մի քանի այլ քրիստոնական եկեղեցիներ: Այնտեղ պատարագ է անցկացվում տարին մեկ անգամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |