ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոտակա ժամանակներս Եվրահանձնաժողովն իր ներկայացուցիչը կունենա Հայաստանում: Այս մասին տեղեկացրել է Վրաստանում եւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության առաջին խորհրդատու, դեսպան Ժակ Վանտոմը: Նրա խոսքերով` ԵՀ ներկայացուցիչ կնշանակվի նաեւ Ադրբեջանում: «Այդ հարավկովկասյան հանրապետություններում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ենթարկվելու են տարածաշրջանային գրասեյակի ղեկավարին, որը գտնվելու է Թբիլիսիում»,- ասել է Վանտոմը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը մշակել է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործողությունների ծրագիր: «Խոսքը, մասնավորապես, գնում է հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, իրավունքի եւ մարդու հիմնարար ազատություններին, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձեռքբերումների ամրապնդմանն աջակցելու մասին»,- նշել է նա:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---