ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կկայանան խորհրդարանի հերթական ընտրություններ: Դա կլինեն չորրորդ խորհրդարանական ընտրություններրը ԼՂՀ-ում: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է ԼՂՀ շուրջ առաջացած հակամարտության լուծման ուղիների որոնումը, որտեղ հակադրվել են Հայաստանն ու Ադրբեջանը: Ստեփանակերտում գտնում են, որ միայն ԼՂՀ ընտրված իշխանություններն են լիազորված հանդես գալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից եւ բանակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Մինչդեռ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես Լեռնային Ղարաբաղի համար օպտիմալ կարգավիճակ է համարում «անկախությունը տեսանելի ապագայում» եւ «Հայաստանի մաս երկարաժամկետ հեռանկարում»: Այժմ գործող մի պալատից բաղկացած ԼՂՀ Ազգային Ժողովը ընտրվել է 2000 թվականի հունիսի 18-ին, կազմված է 33 պատգամավորներից, որոնք ընտրվել են մեծամասնական միամանդատ ընտրական տարածքներից: Ղարաբաղի խորհրդարանի լիազորությունների ժամկետը 5 տարի է: ԼՂՀ բնակչությունը հունվարի 1-ի տվյալներով կազմում է 146,6 հազար մարդ:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---