ՎՐԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 60 ՄՎՏ

PanARMENIAN.Net - ԻնգուրիՀԷԿ-ի բլոկներից մեկի վթարային անջատման արդյունքում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը Թբիլիսիյում կազմել է 50-70 ՄՎտ: Այդ մասին մարտի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի փոխնախարար Ալեկո Խետագուրին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, ավելի վատթար իրավիճակ է ստեղծվել Վրաստանի շրջաններում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախօրեին շարքից դուրս է եկել ԻնգուրիՀԷԿ-ի տրանսֆորմատորը, վթարային անջատում է տեղի ունեցել կայանի երկու գործող բլոկերում, որի արդյունքում երկրի էներգահամակարգը զրկվել է 400 ՄՎտ էլեկտրաէներգիայից: Խետագուրին նշել է, որ մասնագետներին արդեն հաջողվել է վերականգնել բլոկերից մեկի աշխատանքը, երկրորդի աշխատանքը նախատեսվում է վերականգնել մարտի 15-20: Խետագուրիի խոսքերով, դեֆիցիտի լրացման համար նախատեսվում է 60 ՄՎտ-ով ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից: Հարկավոր է նշել, որ ներկայումս Հայաստանից Վրաստան է առաքվում մինչեւ 200 ՄՎտ: Մասնավորապես, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը Վրաստան է արտահանում օրեկան 500 հազար կՎՏ/Ժ էլեկտրաէներգիա` 1 կՎտ/ժ համար վճարելով 2,5 սենթ: Գնորդ է հանդիսանում «Վրացական միավորված դիստրիբյուտորական էներգաընկերություն» ԲԸ-ն: Բացի այդ, «Թելասի» ընկերությունը էլեկտրաէներգիա է բերում Հայաստանից Վրաստան «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» (ՄԷԿ) եւ «Ալավերդի» ԷՄԳ-ի միջոցով: Տվյալ սխեմայով 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արժեքը կազմում է 2,7 սենթ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---