Մանուել Սարգսյանց՝ ոչ այնքան հայտնի համաշխարհային մեծություն

Մանուել Սարգսյանց՝ ոչ այնքան հայտնի համաշխարհային մեծություն

PanARMENIAN.Net - Լայն շրջանակներին ոչ այնքան հայտնի արևմտյան մտավորականներից է Մանուել Սարգսյանցը, որը հայտնի պատմաբան ու սոցիոլոգ է, Ռուսաստանի, Լատինական Ամերիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի ժողովրդական սոցիալիզմի կրոնական ակունքների հետազոտող: Ազգությամբ հայ գիտնականը ծնվել է 1923թ. հետհեղափոխական Բաքվում, մեծացել է Պարսկաստանում, կրությունը ստացել է ԱՄՆ-ում: Այսօր նա ապրում և աշխատում է Մեքսիկայում, գրում է Terra America-ն:

Չնայած փայլուն կրթությանը, Սարգսյանցի ակադեմիական կարիերան հազիվ թե հաջող կարելի է համարել: Պատճառը նրա ակադեմիական հետաքրքրություններն են: Գիտնականին միշտ հետաքրքրել են այն թեմաները, որոնք ինչ-ինչ պատճառներով տաբուի տակ էին արևմտյան ակադեմիական շրջանակներում:

Ռուսաստանում Սարգսյանցի ամենահայտնի գիրքը «Գերմանական ֆաշիզմի անգլիական արմատներն» են, որը գրվել է անգլերեն, սակայն այդպես էլ լույս չի տեսել Մեծ Բրիտանիայում, այլ միայն Իռլանդիայում և Հնդկաստանում: Ռուսերեն այն լույս է տեսել 2003-ին: Ավելին, այդ գրքի պատճառով նրա դեմ երկու քրեական հայց է հարուցվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---