ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժիբրայիլ Ժաարայի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը ցավակցություն է հայտնել` Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կապակցությամբ: «Մենք ինքներս մեր մաշկի վրա զգացել ենք ահաբեկության հետեւանքները ու գիտենք, թե դա ինչպիսի ծանր կորուստ է: Վստահ եմ, որ ժողովրդի կյանքը, ի վերջո, կվերադառնա իր բնականոն հուն»,-նշել է պաշտպանության նախարարը: Լիբանանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ցավակցության համար ու ավելացրել է, որ «հայ ժողովուրդը, ի դեմս Ռաֆիկ Հարիրիի, կորցրեց մեծ բարեկամի: Անդրադառնալով Լիբանանում տիրող իրավիճակին, Ժեբրաիլ Ժաարայը խնդրել է Սերժ Սարգսյանին քննարկել մասնագետ ականազերծողների խումբ Լիբանան ուղարկելու հարցը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---