ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձներ են փոխանակել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության տարվա բացման կապակցությամբ: Վ.Պուտինի ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «Ռուսաստանը մշտապես կարեւորել է բարեկամական կապերի հետեւողական ամրապնդումը Հայաստանի` իր հուսալի դաշնակցի եւ ռազմավարական գործընկերոջ հետ»: «Համոզված եմ, որ Ռուսաստանի տարվա անցկացումը կնպաստի երկու երկրների հետագա մերձեցմանը, մեր երկու ժողովրդների միջեւ բարեկամության զարգացմանն ու ուղղակի երկխոսությանը»,-նշել է ՌԴ ղեկավարը իր ուղերձում: Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի ուղերձում, իր հերթին, ասվում է, որ «2005 թվականը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության տարի հայտարարելու մասին որոշումը լայն հնարավորություններ է ստեղծում հայ-ռուսական կապերի հետագա ընդլայնման համար: «Այս նախաձեռնությունն անկասկած կնպաստի մեր երկու եղբայրական ժողովրդների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ներուժի լիարժեք օգտագործմանը»,-նշել է Ռ.Քոչարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---