ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել սադրանքները: «Մենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմնակիցներ ենք եւ կոչ ենք անում Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությանը լինել առավել կոռեկտ, միջոցներ ձեռնարկել առաջնային գծում լարվածությունը մեղմելու համար: Բոլոր այդ սադրանքները պետք չեն ոչ մեր, ոչ էլ ադրբեջանական ժողովրդին»: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը լարվածություն է ստեղծում շփման գծում` փորձելով առաջ տանել իր դիրքերը: Ընդ որում նա հաղորդել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ առաջնային գծի պաշտպանությունն ապահովելու համար: «Մեր բանակի կազմավորումների եւ մասերի պաշպանողունակությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա, մենք պատրաստ ենք կատարել մեր երկրի եւ մեր ժողովրդի պաշտպանվածության ապահովման մեր առջեւ դրված խնդիրը»,-ասել է Սեյրան Օհանյանը: ԼՂՀ պաշտպանական գերատեսչության խոսքերով, սկսած 1994 թվականից ադրբեջանական կողմը իր հակահայկական հայտարարություններով փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---