ԲԱՔՈՒՆ ԳՈՀ Է ԵԱՀԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՑ21 մարտի 2005 - 08:27 AMT PanARMENIAN.Net - Բաքուն գոհ է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում փաստահավաք առաքելության զեկույցից, գրում է Բաքվի «Էխո» թերթը: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ «Ադրբեջանն ընդհանուր առմամբ հասել է իր նպատակին»: Նա հիշեցրել է, որ, նախաձեռնելով այս հարցի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանում` Ադրբեջանը նպատակ ուներ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել «Հայաստանի կողմից գրավյալ տարածքների բնակեցման» փաստին: «Ադրբեջանը չէր էլ պնդում, թե բացարձակ հավաստի տվյալներ ունի բնակեցման բոլոր փաստերի վերաբերյալ: Սակայն առաքելության կողմի հավաքած փաստերը մոտ են ադրբեջանական կողմի տվյալներին»,-ասել է նա: «Ես կասեի, որ Հայաստանի ԱԳՆ-ն միանգամայն միակողմանի է գնահատում առաքելության արդյունքները»,-ավելացրել է Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ առաքելության զեկույցը եւ ՄԽ համանախագահների հանձնարարականները թույլ են տալիս ադրբեջանական կողմին դիմել ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին` դրանց գործնական իրագործման համար օժանդակություն ստանալու համար: Դա, Ազիմովի կարծիքով, կարող է դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւի նոր թեմա: Այն հարցին, թե կպնդի արդյոք Ադրբեջանը տվյալ թեմայի կրկնակի ընդգրկման հարցում Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանի օրակարգում, Ազիմովը ասել է, թե Բաքուն կպնդի, որ այդ հարցը մտնի նաեւ 60-րդ նստաշրջանի օրակարգ: Ըստ Ազիմովի, «Հայաստանի պատասխանատվությունը գրավյալ տարածքների բնակեցման համար ակնհայտ է», եւ զեկույցում կան դրա անուղղակի ապացույցներ: Անդրադառնալով ԱԳՆ ղեկավարների մակարդակով Հայաստանի հետ բանակցությունների շարունակման թեմային` Ազիմովը ասել է, որ նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է ապրիլի կեսերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |