ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանը վավերացրել է հայ-լեհական համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր փաստաթուղթը ներկայացնող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, համաձայնագրի նպատակն է պաշտպանական ոլորտում համագործակցություն ձեւավորելը` գործընկերության եւ ընդհանուր դրույթների հավասարության հիման վրա: Ըստ համաձայնագրի, նախատեսվում են համագործակցության կոնկրետ ուղղություններ, դրանց ֆինանսավորման կարգը եւ խնդիրները: Մասնավորապես, համագործակցություն է նախատեսվում զինված ուժերի ձեւավորման, թիկունքային ապահովման, միջազգային խաղաղարար առաքելությունների աջակցման, ռազմական բժշկության, ռազմական տեխնիկայի արդիականացման եւ այլ ոլորտներում: Բազային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ առանձին պայմանագրերի, արձանագրությունների եւ ամենամյա ծրագրերի ստորագրում: Փաստաթղթի շրջանակներում կողմերը կանոնակարգում են նաեւ հետախուզական տեղեկատվությանը վերաբերող մի շարք հարցեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---