Վրաստանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 54 տոկոսը

Վրաստանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 54 տոկոսը

PanARMENIAN.Net - ԿԸՀ տվյալներով, Վրաստանում ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 54 տոկոսը: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, այս մասին երկուշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակ Էկա Ազարաշվիլին:

Ըստ մամուլի խոսնակի, տվյալ պահի դրությամբ լուրջ ընտրախախտումներ տեղի չեն ունեցել:

Վրաստանի ԿԸՀ-ում մեկնաբանել են նաև հանգամանքը, որ մի շարք ընտարտեղամասերում ընտրացուցակում ներառված անձանց և ընտրաթերթիկների քանական անհավասար չէ: ԿԸՀ-ն դա բացատրում է նրանով, որ բազմաթիվ ընտրողներ ներկայումս բնակվում են արտերկրում, ձերբակալված են կամ զինվորական ծառայություն են անցնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---