«Հայֆեստ». Վ. Բադալյանի «7-րդ զգացողությունը» ներշնչված է «Մատյան ողբերգությամբ» 8 հոկտեմբերի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Հայֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնին Գեղագիտության ազգային կենտրոնը ներկայացել է Վահան Բադալյանի «7-րդ զգացողություն» ներկայացմամբ: Այն հանդիսատեսին ներկայացվել է հոկտեմբերի 7-ին, և կցուցադրվի մինչև փառատոնի ավարտը` հոկտեմբերի 9-ը: Ըստ Վահան Բադալյանի, «7-րդ զգացողություն» ներկայացումը ինքնատիպ զգայական մեդիտացիա է, մարմնի հայեցում: Ներկայացման 7 պատկերները ներշնչված են 10-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմով: Նա նաև գտնում է, որ ներկայացումը մի փորձ է բացահայտելու մարդու մեղքի զգացողության առեղծվածը: Ներկայացումը ԳԱԿ «Փոքր թատրոնի» (Հայաստան) և «Վերսիլիադանցա» (Իտալիա) թատերական ընկերությունների համատեղ նախագիծն է, որն իրականացվել է Երևանում: «7-րդ զգացողություն» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել փառատոնի ընթացքում: 2008 թվականից մինչ այսօր այն ներկայացվել է Իտալիայի Ֆլորենցիա, Կամպիլիա, Պարմա, Սալերնո, Բանյոնե քաղաքներում, Սիբիուի միջազգային թատերական փառատոնին, Սլովենյայի Լյուբլյանա քաղաքում, ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում: 2012-ին ներկայացումը ընդգրկված է եղել Ֆլորենցիայի Կանտիերի Ֆլորիդա թատրոնի խաղացանկում: Ներկայացման մտահղացումը, բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Վահան Բադալյանինն է, խորեոգրաֆիան` Անջելա Տորրիանի Էվանջելիստիինը և Արսեն Խաչատրյանինը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |