Կառավարության ուշադրության կենտրոնում անապահով ընտանիքների ուսանողների կրթությունն է![]() 10 հոկտեմբերի 2012 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն է տվել անապահով ընտանիքների ուսանողների կրթության համար վճարը 50 տոկոսով փոխհատուցելու մասին նոր կարգին: Ինչպես նշել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դա շատ կարևոր սոցիալական նախագիծ է, և 2013-ի սեպտեմբերից ուժի մեջ մտնելուց հետո հնարավորություն կտա առաջին տարին 1000 ուսանողների, իսկ մինչև 2015-ը` 2500 ուսանողների օգտվել այդ համակարգից: Դրա հետ կապված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընտանիքի ֆինանսական դրությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի երեխաները զրկվեն կրթությունից: «Միջոցառումն ուղղված է հենց դրան, մենք նաև մեզ վրա պարտավորություն ենք վերցրել մասնավոր հատվածի հետ միասին ֆինանսական միջոցներ հատկացնել, գիտական տեսանկյունից դա չափազանց արդի է, և գտնվում է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |