Սկսվել է «Հարսնաքարի» գործով 4 –րդ նիստը![]() 10 հոկտեմբերի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է «հարսնաքարի» գործով 4-րդ դատական նիստը: Դատական նիստը սկզբում հետաձգվեց 20 րոպեով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Թովմասյանի ուշանալու պատճառով: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի հարազատները հրաժարվել են փաստաբան Վաղարշակ Գևորգյանի ծառայություններից: Պատճառն այն է, որ Վաղարշակ Գևորգյանը նշել էր, որ չի կարող գործի նյութերին ծանոթանալ այն ժամանակահատվածում, որն իրենց տրամադրել է դատավորը` 7 օրում: Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում փաստաբանը խնդրել էր 14 օր գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն դատարանն այդ ժամկետը ողջամիտ չէր համարել և հատկացրել էր 7 օր: Համաձայն դիմումի` դատարանը փաստաբան Միհրան Պողոսյանին ներգրավեց որպես Արման Բաղդասարյանի շահերի պաշտպան: Փաստաբան Միհրան Պողոսյանը 15 րոպե խնդրեց որոշակի նութերի համար , դատարանը 15 րոպեով հետաձգեց նիստը: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |