«Ժողովուրդ». Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը նոր պաշտոն է ստացել

«Ժողովուրդ». Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը նոր պաշտոն է ստացել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ այս տարվա մայիսին հրաժարական ներկայացրած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը երկար անգործ չմնաց: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գասպարյանն օրերս նոր պաշտոն է ստացել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում:

Թերթի տեղեկությունը հաստատել է նաև Գասպարյանը` հայտնելով. «Հատուկ կապի տնօրեն եմ նշանակվել, դա մասնագիտական աշխատանք չէ, ես էլ աշխատանքային փորձ ունեմ, որևէ խնդիր չկա աշխատանքները կազմակերպելու հարցում»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ումից է ստացել նոր աշխատանքի առաջարկը, Նոր Նորքի նախկին թաղապետն ասաց. «Աշխատանք է, դա ի՞նչ կապ ունի, դիմել եմ աշխատանքի հարցով ընդառաջել են»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---