Սամվել Մկրտչյան. Այս տարի ԱԻՆ-ը ստացել է 27 ահազանգ, ինչի արդյունքում փրկվել է 34 մարդ![]() 11 հոկտեմբերի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Լողաշրջանում այս տարի ավելի քիչ մարդ է խեղդվել, քան անցյալ տարի: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ԱԻՆ Ջրափրկարարական ծառայության ղեկավար Սամվել Մկրտչյանը` ամփոփելով հոկտեմբերի 1-ին Հայաստանում փակված լողաշրջանում: «Եթե 2010թ. լողաշրջանում խեղդվել էր 4 հոգի, 2011-ին` 6, ապա այս տարի խեղդվել է 7 հոգի, որից միայն 4-ը` լողաշրջանում: Այսինքն, 2 հոգով պակաս է խեղդվել, իսկ ևս երեքը խեղդվել են ձմռանը»,- նշեց նա` հավելելով, որ Վարդավառի օրը խեղդվելու դեպքեր չեն գրանցվել: Ջրափրկարարական ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ 2012թ. ընթացքում ԱԻՆ-ը ստացել է 27 ահազանգ, ինչի արդյունքում փրկվել է 34 մարդ: «Ողջունելի է, որ հայերը, եթե նախկինում ձգտում էին գնալ հեռու վայրեր, որտեղ քիչ մարդ կա, ապա այժմ ավելի շատ հակված են գնալ այնպիսի լողափեր, որտեղ կա հսկողություն, և իրենց ավելի ապահով զգալ»,- ասաց նա: Սամվել Մկրտչյանը նշեց, որ այս տարի կբացվեն ևս 5 նոր հանրային լողափեր Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում, Դրախտիկ, Լճաշեն, Ծովազարդ, Նորատուս համայնքին հարակից տարածքներում: «Այդ լողափերի համար մենք 35 նոր աշխատակից ենք պատրաստել: Շուտով մեր ծառայությունը կունենա նաև նոր համազգեստ»,- հայտնեց նա` հավելելով, որ հաջորդ տարի լողաշրջանը կբացվի հունիսի 1-ին: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |