Երևանում կկայանա «Ոսկե աշուն» բարեգործական տոնավաճառը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «Ոսկե աշուն» խորագրով ամենամյա բարեգործական տոնավաճառը:

Այն կազմակերպել է Երևանի կանանց միջազգային ակումբը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ արվեստագետների և վարպետների գործեր, կենցաղային յուրօրինակ իրեր, տոնական քաղցրավենիք:

Հանգանակված գումարը հատկացվելու է «Որդեգրիր մի գյուղ» ծրագրին` նպաստելով Հայաստանի սահմանամերձ գյուղերի զարգացմանը:

Ցանկության դեպքում բարեգործությանը կարելի է մասնակցել նաև գնելով խաղարկության տոմսեր, շահող տոմսերը կստանան տարբեր նվերներ: Մեկ տոմսի արժեքն է 500 դրամ: Մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---