ՀՀ ՊՆ. ՀԱՊԿ-ը կենսունակ է թե քաղաքական, թե ռազմական առումով

ՀՀ ՊՆ.  ՀԱՊԿ-ը կենսունակ է  թե  քաղաքական, թե  ռազմական առումով

PanARMENIAN.Net - Այս տարին ԶՈՒ համար առանձնահատուկ էր` հագեցած զորավարժություններով, մասնավորապես ՀԱՊԿ և հրամանատարաշտաբային:

Այսօր ՊՆ-ում տեղի ունեցավ ամփոփիչ ասուլիս:

«ՀԱՊԿ զորավարժություններն առաջինն էին, որ անցկացվեցին ՀՀ տարածքում և որին մասնակցեցին այլ պետությունների զորամասեր: Զորավարժությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը կենսունակ է` թե քաղաքական, թե ռազմական առումով: Հերոսություն չէր, ուղղակի մենք տեսանք գործառույթների գերազանց կատարում»,- նշեց գեներալ- մայոր Իշխան Մաթևոսյանը: «ԶՈւ-ում առաջին անգամ անցկացվեց հրամանատարաշտաբային13 օր տևողությամբ զորավարժություն, որին մասնակցում էին ԶՈՒ հիմնական մասը: Այդ ընթացքում փորձարկվել է նոր ռազմատեխնիկա` հակատանկային նոր միջոցներ և հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր: ՀՀ և ԼՂՀ ՀՕՊ ուժերը մշակվել են պաշտպանական և հակահարձակողական գործողություններ և մեխանիզմներ հավանական հակառակորդի դեմ», - նշեց գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---