Իրաքը մտադիր է պաշտպանվել Թուրքիայից նրա հետ սահմանին զորք տեղակայելով17 հոկտեմբերի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Իրաքը Քրդական ինքնավարության հավանությունն է ուզում Թուրքիայի հետ սահմանին զորք տեղակայելու համար՝ նպատակ ունենալով կանխել թուրքական զորքերի ներխուժումը Իրաքի տարածք, ինչպես նաև դադարեցնելու համար ՔԱԿ գրոհայինների դեմ պայքարում Իրաքի տարածքի ավիահարվածները: Այս մասին ասել է Իրաքի խորհրդարանի անվտանգության կոմիտեի ղեկավար Իսկենդեր Վիտվիտը, հայտնում է «Թրենդը»: «Մենք պահանջում ենք Քրդական ինքնավարությունից իրավունք տրամադրել կենտրոնական կառավարությանը Թուրքիայի հետ սահմանին զորքեր տեղակայելու համար»,-ասել է նա: Վատ հարաբերությունները Քրդական ինքնավարության և Բաղդադի միջև խանգարում են կենտրոնական կառավարությանը ավելի լուրջ քայլեր ձեռնարկել թույլ չտալու համար, որ թուրքական զինվորականները գործողություններ անցկացնեն հյուսիսային Իրաքի տարածքում: Վերջերս Թուրքիան սկսել է միջամտել բոլոր տարածաշրջանային երկրների գործերին, ասել է Վիտվիտը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |