ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՌԱՅԴ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ ԱՅԴ ՕՐԻՆԱԿԻՆ14 ապրիլի 2005 - 08:39 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայում Ռայդ քաղաքի խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` միեւնույն ժամանակ կոչ անելով երկրի կառավարությանը հետեւել այդ օրինակին: «Որպես քաղսովետի ազգությամբ առաջին հայ անդամ եւ որպես ցեղասպանություն ապրածների որդի, ես հպարտ եմ ցեղասպանության ճանաչման փաստով: Դա վկայում է այն մասին, որ տվյալ հանցագործությունը երբեք չի մոռացվի եւ մենք ամեն հնարավոր բան կանենք, որպեսզի կանխենք դրա կրկնությունն ապագայում»,- հայտարարել է քաղխորհրդի անդամ Սարգիս Իեդելյանը: Ռայդի քաղխորհուրդը որոշել է 2005 թվականը հայտարարել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի տարի, ամեն տարի նշել ապրիլի 24-ը որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր, դատապարտել հայերի ցեղասպանությունը եւ ցեղասպանության այլ դրսեւորումներ, կոչ անել Ավստրալիայի կառավարությանը, որպեսզի այն դատապարտի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ հայ ժողովրդի հանդեպ իրականացրած հանցագործության հերքման ցանկացած փորձ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |