Արարատի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման 3-րդ ծրագրով իրականացվել է աշխատանքների 95 տոկոսը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 17-ին Արտաշատի տարածաշրջանում ծանոթացավ Մրգավանի դպրոցի վերանորոգման աշխատանքերին, որոնք արդեն ավարտման փուլում են:

Դպրոցի նորոգման համար առաջնահերթ ծրագրերով հատկացվել է 45 մլն դրամ: Մրգավետ համայնում էլ մանկապարտեզի շենքի նորոգումը նախատեսում է ավարտել հաջորդ շաբաթ: Առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով այդ նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 30,5 մլն դրամ:

Արտաշատ քաղաքում փոխվարչապետին ներկայացվեց թիվ 2 մանկապարտեզի նորոգման ընթացքը, նշվեց, որ երկրորդ և երրորդ ծրագրերով հատկացված շուրջ 40 մլն դրամով նախատեսված աշխատանքներն առաջիկայում կավարտվեն: Զեկուցվեց, որ ավարտվել են քաղաքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որի համար երրորդ ծրագրով հատկացվել էր շուրջ 70 մլն դրամ:

Արարատի տարածաշրջանում փոխվարչապետը եղավ Արալեզ գյուղում, որտեղ երրորդ ծրագրով հատկացված 19,5 մլն դրամով առաջիկայում ավարտին կհասցվեն գազաֆիկացման աշխատանքները: Վեդի քաղաքում փոխվարչապետն այցելեց հիմնանորոգվող մշակույթի տան շինհրապարակ: Շենքի վերանորոգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով 80 մլն դրամ էր հատկացվել, աշխատանքներն ավարտին հասցնելու համար պետբյուջեից ևս 225 մլն դրամ է տրամադրվել: Պատասխանատուները զեկուցեցին, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի և դրանք նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ:

Փոխվարչապետին տեղեկացվեց, որ երրորդ ծրագրով Շաղափ համայնքում 1,3 կմ երկարությամբ խմելու ջրագիծ է կառուցվել, ինչի շնորհիվ բարելավվել է համայնքի ջրամատակարարման վիճակը, իսկ Արարատ գյուղում կատարվել են գազիֆիկացման և ասֆալտապատման աշխատանքներ` համապատասխանաբար 8,2 և 48,5 մլն դրամով:

Զեկուցվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 95 տոկոս: ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ` չորրորդ ծրագրով մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նույնպես կուղղվի դպրոցների, մանկապարտեզների շենքերի, ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, գազատարերի կառուցմանը և համայնքային նշանակության այլ հրատապ խնդիրների լուծմանը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---