«Ժողովուրդ». Երևան-Աբովյան երթուղին վաղուց լիցենզիա չունի

«Ժողովուրդ». Երևան-Աբովյան   երթուղին վաղուց լիցենզիա չունի

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի աղբյուների փոխանցմամբ` Smart soft ընկերությունը, որը շահագործում է 267 համարի երթուղին, անօրինական է գործում: Այս երթուղին, որը Երևան-Աբովյան քաղաքներն է սպասարկում, վաղուց լիցենզիա չունի: Ընդ որում, այն լիցենզիայից զրկվել է ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի ղեկավարման տարիներին: ԿՏՆ լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը, սակայն, երեկ հակառակն էր պնդում: «2007 թվականից Smart soft ընկերությունը լիցենզիա ունի, և լիցենզիան էլ այժմ գործողության մեջ է, որևէ խնդիր չկա: Գիծն օրինական է, թե չէ` ես չեմ կարող պատասխանել»,- թերթի հարցին ի պատասխան` ասել է նա: «Ժողովուրդը» նշում է, որ 267 համարի երթուղին պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, որին երեկ թերթին չի հաջողվել գտնել:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news