Լարրի Գագոսյանը հետ է վերցրել պատասխան հայցն ընդդեմ միլիարդատեր Ռոնալդ Պերելմանի

Լարրի Գագոսյանը հետ է վերցրել պատասխան հայցն ընդդեմ միլիարդատեր Ռոնալդ Պերելմանի

PanARMENIAN.Net - Հանրահայտ արտ-դիլեր Լարրի Գագոսյանը հետ է վերցրել պատասխան հայցն ընդդեմ ամերիկացի միլիարդատեր Ռոնալդ Պերելմանի: Այդ մասին հաղորդում է The New York Times-ի ArtsBeat պարբերականը: Դրա հետ մեկտեղ Պերելմանի հայցն ընդդեմ Լարրի Գագոսյանի դեռևս ուժի մեջ է:

Ամերիկացի միլիարդատերը դատի է տվել իր վաղեմի բարեկամ Լարրի Գագոսյանին մի գործարքի պատճառով. Պերելմանը մեղադրել է նրան գների հետ մանիպուլյացիաների մեջ: Գագոսյանը հանդես էր եկել Ռոնալդ Պերելմանի դեմ պատասխան հայցով` մեղադրելով նրան պատվիրված ստեղծագործությունների համար չվճարելու մեջ:

Հայցը վերաբերում է մի քանի գործերի, որոնք Պերելմանը Գագոսյանի պատկերասրահի միջոցով ձեռք է բերել 2012 թվականին: Հիմնականում խոսքը գնում է Ջեֆ Կունսի «Պոպայ» անավարտ քանդակի մասին, որը Պերելմանը համաձայնվել է գնել հեղինակից 4 մլն դոլարով՝ 800-հազարական դոլարի 5 վճարումներով: Պերելմանը հայցում նշում է, որ Գագոսյանը, օգտվելով վստահությունից, գործարքի մեջ է գրավել Պերելմանին՝ չպատմելով Կունսի հետ պայմանագրի մասին, որը որոշ սահմանափակումներ է դնում ստեղծագործությունների վաճառքի վրա: Պերելմանը պնդում է, որ իրականում քանդակն շատ ավելին արժե, սակայն նա չի կարող այն շահավետ վերավաճառել պատկերասրահի միջոցով, որը ներկայացնում է Կունսի շահերը, քանի որ, ըստ պայմանագրի, նա պետք է հեղինակին վճարի սկզբնական գումարից զատ վճարված գումարի՝ 4 մլն-ի 70 տոկոսը:

Մի քանի ժամ անց Պերելմանի դեմ հայց էր ներկայացրել պատկերասրահը: Ըստ պատկերասրահի, Պերելմանը, որը 12,6 մլն դոլարով քանդակ ու 10,5 մլն նկար էր պատվիրել, վճարել է ընդամենը 4,7 մլն դոլար և 250 հազար դոլար համապատասխանաբար: Փոխարենը Պերելմանն առաջարկել է պատկերասրահին մի քանի ստեղծագործություններ իր հավաքածուից: Պատկերասրահը պահանջում էր վճարել գնումների դիմաց, ինչպես նաև փոխհատուցել պատճառած վնասը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---