Գուրգեն Մարգարյանի եղբորը դատարանի դահլիճից ազատ արձակեցին

Գուրգեն Մարգարյանի եղբորը դատարանի դահլիճից ազատ արձակեցին

PanARMENIAN.Net - Գուրգեն Մարգարյանի եղբայրը, ով անազատության մեջ էր, այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Վահրամ Մարգարյանը մեղադրվում էր ռուսաստանաբնակ գործարար Խաչիկ Գալոյանի սպանության մեջ: Դատաքննության ժամանակ Վահրամ Մարգարյանը չէր ընդունել իր մեղքը և պնդել էր, որ այդ սպանության հետ ոչ մի կապ չունի: Հետագայում Մարգարյանի մեղադրանքը փոխվել էր, նրան մեղադրում էին ապօրինի զենք պահելու մեջ: Հիշեցնենք, որ Խաչիկ Գալոյանը սպանվել է Զաքայան փողոցում 2011թ. օգոստոսի 2-ին: Նրա սպանությունից հետո ձերբակալվել էին Վահրամ Մարգարյանը և Բորիս Հակոբյանը, ում մեղադրում էին զենք ձեռք բերելու մեջ: Բորիս Հակոբյանը սպանվածին կասկածում էր իր որդու` Տիգրան Հակոբյանի սպանության մեջ: Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, դատարանի դահլիճից ազատել է Վահրամ Մարգարյանին, իսկ սպանության գործով ամբաստանյալ Բորիս Հակոբյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Վահրամ Մարգարյանը 2004 թվականին Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:

Partner news
 Ուշագրավ
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Partner news