ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը ողջունում է Հայաստանի ձգտումը համատեղ ջանքերով ապագայում կանխելու 90 տարվա վաղեմության դեպքերի կրկնությունը: Այդ մասին այսօր հանդես գալով «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի ցեղսպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեսը: Նրա խոսքերով, ցեղասպանությունը իրոք ծայրագույն հանցագործություն է, քանի որ, ըստ «ցեղասպանություն» հասկացության սահմանման, այն ուղղված է մարդկանց ոչնչացմանը էթնիկ, կրոնական կամ ռասայական հատկանիշով: Խ.Մենդեսի խոսքերով, հանցագործների մոտ անպատժելիության զգացումը ավելացնում է ցեղսպանությունների կրկնման ռիսկը, եւ անհրաժեշտ է փակել այդ շրջանը մեղավորներին միջազգային դատարանում դատելու ճանապարհով: Նրա խոսքերով, ըստ ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի, այնտեղի նորմերը ունեն «յուս կոգենս» կարգավիճակը, այսինքն, նույնիսկ եթե պետությունը չի ստորագրել կոնվենցիան, ապա միեւնույն է պարտավոր է կատարել նրա պահանջները: «Հայաստանի պատմությունը արժեքավոր է ցեղասպանությունների կանխարգելամ տեսակետից»,-հայտարարել է Խ.Մենդեսը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---