Աստղագիտության համաշխարհային օլիմպիադայում հայ աշակերտները 4 մեդալ են նվաճել

Աստղագիտության համաշխարհային օլիմպիադայում հայ աշակերտները 4 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-23-ը Հարավային Կորեայում կայացել է աստղագիտության միջազգային 17-րդ օլիմպիադան, որին մասնակցել է ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց աշակերտները նվաճել են չորս մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ: Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաև հատուկ դիպլոմ` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար: Երևանի ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտ Արսեն Ասլանյանն արժանացել է արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանը և Սիրանուշ Բաբախանովան` բրոնզե մեդալների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---